Կարևոր իրադարձություններ

«Մերսեդես»–ն արգելափակվել է ցեխակույտում

11 Նոյեմբեր, 2015 10:18
«Մերսեդես»–ն արգելափակվել է ցեխակույտում

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 22.54-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղից դեպի Վայք տանող ավտոճանապարհին քաղաքացին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհի 13-րդ կմ-ում «Mercedes» մակնիշի 35 OP 849 պետհամարանիշի (վարորդ` Ա. Մ.) ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Լրահոս

Դիտել ավելին