Ֆրանսուա Օլանդի հետ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի ճաշը կարող է չկայանալ: Այս մասին հայտնում է Le Monde-ը։
Պատճառը՝ ճաշացանկի շուրջ տարաձայնություններն են:
Պարբերականի տվյալներով՝ իրանական կողմը հրաժարվել է հանդիսավոր ճաշից, քանի որ կառաջարկվի ֆրանսիական գինի, որն ավանդաբար առկա է նման հանդիպումների համար սահմանված ճաշացանկում։ Նշվում է, որ ալկոհոլի օգտագործումն արգելված է իսլամով։
Le Monde-ի փոխանցմամբ՝ Ելիսեյան պալատում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը։ Նշվում է, որ սա առաջին անգամ չէ, երբ Իրանի ու Ֆրանսիայի նախագահների բանակցությունները բարդանում են արարողակարգային տարաձայնությունների պատճառով։