Խոյ
Խոյերը ստիպված կլինեն փակել կամ վերանայել արված աշխատանքի վճարման, եկամուտների և միջոցների բաշխման հետ կապված հարցերը: Կարող են նշանակություն ստանալ հարկերի, վարկերի, վնասների փոխհատուցման, տեխնիկայի վերանորոգման, ունեցվածքի անվտանգության թեմաները: Հնարավոր է ստիպված լինեք փաստաթուղթ ստորագրել, զբաղվել հարկային հռչակագրով: Կարող է մեծ քաշ ունենալ որոշակի անձի կարծիքը կամ ստորագրությունը:
Ցուլ
Ցուլերին կարևոր է հասկանալ զրուցակցի դիրքորոշումը: Բացառված չէ, որ տվյալ պահին կողմնակալ եք, ոչ օբյեկտիվ, մտահոգվում եք մանրուքների մասին, չեք հավատում հետագա համագործակցության հեռանկարայնությանը: Ձեզ կտրվի վերջնական պատասխան, սպառիչ խորհրդատվություն: Եթե ձեզ փաստի առաջ են կանգնեցրել, չարժե անհանգստանալ. ձեր հիմնական կարիքները չեն ոտնահարվել: Հնարավոր է կարևոր երկխոսություն մտերիմ անձի հետ` նրա նախաձեռնությամբ:
Երկվորյակ
Երկվորյակների մոտ կարող են լուծվել աշխատանքի, առողջության, անհատական պարտականությունների, ուսումնական կամ մասնագիտական պրակտիկայի հետ կապված հարցերը: Ձեր նկատմամբ հոգատարության հետ մեկտեղ կարող եք նաև ուրիշներին հոգ տանել: Հնարավոր է ատյաններ այցելելու, փաստաթղթեր ձևակերպելու անհրաժեշտություն առաջանալ: Եթե ինքնուրույն եք որոշումներ կայացնում, ցանկալի է իրադրությունը տարբեր կողմերից դիտարկել:
Խեցգետին
Խեցգետինների դիրքերը շահեկան են, սակայն ձեռք բերածով չարժե հանգստանալ, եթե գործին կարելի է ավելի լայն նայել: Կարող եք վերջակետ դնել կամ թարմ հայացքով նայել սիրային պատմությանը, աշխատանքին, հոբբիին, ընդլայնել աշխարհայացքը, շարունակել անհատական աճը: Կարևոր է երեխաների թեման: Արտիստիկ անձնանց խորհուրդ է տրվում մտածել գովազդի, իրենց ստեղծագործության գաղափարական կամ հոգևոր սահմանների մասին:
Առյուծ
Առյուծների մոտ առաջին պլան կարող են դուրս գալ բնակարանի, անձնական տարածության, անշարժ գույքի, շինարարության թեմաները, մասնավորապես` դրանց հետ կապված եկամուտների և ներդրումների, ընտանեկան բյուջեն տնօրինելու հարցերը: Հնարավոր է ստիպված լինեք մի քանի տարբերակներից ընտրել մեկը կամ համադրել դրանք: Օրը նաև օգնում է ավելի խորը գիտակցել ընտանեկան կլանում ձեր ներկայիս դերը:
Կույս
Կույսերին կարող է սպասել կարևոր նորություն, հանդիպում, ուղևորություն: Կհասունանա որոշակի իրադարձություն, որոշում, կգտնվեն անհրաժեշտ բառերը: Հնարավոր է հոգնեցրած հակասության կարգավորում, ազդեցիկ անձի, ավագ ազգականի, նախկին գործընկերոջ կողմից բարոյական աջակցություն: Եթե ինքներդ եք ներկայացնում ձեր շահերը, բացի պերճախոսությունից` անհրաժեշտ է նաև դիվանագիտություն, ազնվականություն դրսևորել:
Կշեռք
Ժամանակն է, որ Կշեռքները նորից շտկեն ֆինանսական քաղաքականությունը: Ինչպես դա անել, կհուշի իրավիճակը: Պետք կգա նյութական և իրավական հարցերով խորհրդատվություն: Տեղին են գնումները` կապված ապագա աշխատանքի, ծրագրի, կարգավիճակի փոփոխության հետ: Ձեր ուշադրությունը կարող է գրավել բնական կաշվից գործվածքը, գեղեցիկ ներքնազգեստը: Հնարավոր են ներդրումներ հետաքրքրիր նախագծում կամ խոշոր գնումների հետ կապված ծրագրերում:
Կարիճ
Կարիճներին խորհուրդ չի տրվում դանդաղել ենթադրության, որոշման հարցում: Ընտրությունն ավելի լավ է ինքնուրույն կատարել` օգտագործելով խորհուրդները և աղբյուրները որպես աջակցություն: Այժմ ձեզ համար կարևոր է ուշադրությունը բաշխել մի քանի ուղղությունների միջև: Որպեսզի արդյունքում ուժերն անիմաստ չվատնեք, չարժե ձեզ խաբել, ճիշտ կանեք ձեզ հաշիվ տալ ձեր իրական, այլ ոչ պարտադրված ցանկություններում: Չարժե գործերի ղեկավարումը հանձնել ուրիշին:
Աղեղնավոր
Աղեղնավորներին խորհուրդ է տրվում հասկանալ իրադարձությունների ոչ միայն դիմային կողմերը, այլև քողարկվածները: Դրանցում կարող է մեծ դեր ունենալ ձեզ անծանոթ որոշակի անձնավորություն: Նեղ շրջանակ, փակ ակումբ, գաղտնի խորհրդակցության հրավերը կարելի է դիտարկել որպես վստահության հստակ ժեստ: Օրը հարմար է խորը ուսումնասիրությունների, նրբազգաց թեմաների քննարկման, թաքնված պատճառների որոնումների համար:
Այծեղջյուր
Այսօր Այծեղջյուրները կկանխագուշակեն ուրիշի ապագան, սակայն սեփական հեռանկարներում վատ կկողմնորոշվեն: Նման անհեռատեսությունը պայմանավորված է իրադրության նորությամբ և դրա հետ կապված փորձի պակասով: Ձեզ ծանոթ ոլորտներում կարող եք գերազանց խորհրդատու լինել: Օրը հարմար է սպառիչ խոսակցության, ինչ-որ մեկի հետ հարաբերություններում գիծ քաշելու համար: Հնարավոր է ոչ թե վերջակետ դնեք, այլ անցնեք շփման այլ փուլի:
Ջրհոս
Ջրհոսների համար կարևոր է գիտակցել մոտակա ամսվա նպատակները: Որքան ճշգրիտ այն որոշեք, այնքան շատ աջակցության աղբյուրներ կհայտնվեն: Ձեր կողքին կարող են հայտնվել ոչ միայն առանձին մարդիկ, այլև խմբեր, միություններ: Կարևոր հարցազրույցի, ղեկավարության հետ հանդիպման, խորհրդակցության մասնակցելու ընթացքում չարժե առաջնորդվել զգացմունքներով: Այսօր չարժե նաև համաձայնագրեր ստորագրել, խոստումներ տալ:
Ձկներ
Օրը հաջողություն է խոստանում Ձկներին, որոնք կրթություն են ստանում, գտնվում են օտարության մեջ, ներքաշված են դատական վեճերի մեջ, գործ ունեն լայն լսարանի, խոշոր կոլեկտիվի հետ: Կարող եք հանդես գալ ուսուցչի, հովանավորի կամ աշակերտի դերում, ով ուղղորդման կարիք ունի: Հնարավոր է լավ նորություններ ստանաք: Հաջող օր է նամակագրության, խորհրդատվություն համար: Կարող է պետք գալ օտար լեզվի, իրավական գիտելիքների բարձր մակարդակով տիրապետում: