Կարևոր իրադարձություններ

Նոլիտոյի ձեռքբերումն իրական է, սակայն Բարսելոնան ունի նաեւ այլ տարբերակներ

11 Նոյեմբեր, 2015 12:20
Նոլիտոյի ձեռքբերումն իրական է, սակայն Բարսելոնան ունի նաեւ այլ տարբերակներ

Կատալոնական «Բարսելոնան» կարող է ձմռանը ձեռք բերել «Սելտայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Նոլիտոյին, ինչի մասին հայտնել է ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը։

 
«Նոլիտոյին ձեռքբերելն իրական հնարավորություն է։ Գիտենք իրավիճակն այդ ֆուտբոլիստի հետ կապված, սակայն ունենք նաեւ այլ տարբերակներ։ Չեմ խոսի Նոլիտոյի խաղային որակների մասին։ Նա լավ ֆուտբոլիստ է, ով հաջող մրցաշրջան է անցկացնում։ Նա հրավեր է ստացել Իսպանիայի հավաքականից, ինչը նույնպես կարեւոր է»,- Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է «RAC1»-ը։

Լրահոս

Դիտել ավելին