Կարևոր իրադարձություններ

Ընդունվեց մարզային դատախազների աշխատավարձերի բարձրացում նախատեսող օրենքի նախագիծը

11 Նոյեմբեր, 2015 12:30
Ընդունվեց մարզային դատախազների աշխատավարձերի բարձրացում նախատեսող օրենքի նախագիծը

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց մարզային դատախազների աշխատավարձերի բարձրացում նախատեսող օրենքի նախագիծը: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 8 պատգամավոր: Օրենքի նախագծով առաջարկվում է մարզային դատախազների, ինչպես նաև կայազորի զինվորական դատախազի աշխատավարձերի համար սահմանված 7.5 գործակիցը բարձրացնել և դարձնել 8: Գործակիցների փոփոխության հիմքը հանդիսանում է նույն օրենքով հետապնդվող նպատակները՝ համահունչությունն ըստ հերթականության: Վճռաբեկ դատարան­ գլխավոր դատախազ համահունչությունը կարգավորված է, մինչդեռ գործող կարգավորումներով այն գործակիցների որոշակի շեղումներով համահունչ չէ քննչական ծառայության հատուկ ծառայողների աշխատակիցների գործակիցների հետ:

Լրահոս

Դիտել ավելին