Կարևոր իրադարձություններ

Մարդիկ եմ ման գալիս, որ իմ բաժնեմասից տամ իրենց.Աղաբաբյան

11 Նոյեմբեր, 2015 12:36
Մարդիկ եմ ման գալիս, որ իմ բաժնեմասից տամ իրենց.Աղաբաբյան

ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Հրազդան տոնավաճառի սնանկությունից հետո խորհրդարանական նիստերին չի հաճախում:

Shabat.am-ը պատգամավորից հետաքրքվեց, թե ի՞նչ փուլում է Հրազդան ստադիոնի առողջացման ծրագիրը և նորություններ կա՞ն, գտվել են ներդրողներ, թե՞ ոչ. "Տարբեր միջոցներով փորձում ենք տոնավաճառի աշխատանքներն ակտիվացնել: Հիմա մարդ եմ ման գալիս, որ ներդրումներ անի ստադիոնում, որ ասենք իմ բաժնեմասից որոշակի մասը տամ իրեն: Որովհետև այն բիզնեսը, որն ուներ տոնավաճառն արդեն չկա 5-10% է մնացել, իսկ  դրանով մենք չենք կարող ստադիոնը պահել, դրա համար էլ մարդ եմ ման գալիս":

Պատգամավորը չպատասխանեց մեր այն հարցին, թե ինչու՞ ԱԺ նիստերին չի հաճախում:

Հիշեցնենք, որ Հրազդան ստադիոնի աշխատակիցները տեղափոխվել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլ առևտրի կենտրոն, քանի որ այնտեղ տաղավարներն անվճար էին տրամադրվել առևտրականներին: Այդ օրվանից սկսած պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի պատկանող Հրազդան տոնավաճառը սնանկացել էր: 

Լրահոս

Դիտել ավելին