«Պարի Սեն Ժերմենի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է փարիզյան թիմում իր դերի մասին.
«Ես չեմ անհանգստանում, թե իմ մասին ինչ են խոսում կամ գրում: ՊՍԺ-ն միայն մեկ առաջնորդ ունի. իհարկե Զլատանն է:
Ես այս ծրագրում եմ մեկնարկից ի վեր և ինձ ՊՍԺ-ի մասն եմ համարում: Հարգում եմ այս թիմը. այստեղ տեղափոխվելու օրվանից բոլորս մեծ աշխատանք ենք կատարում:
ՄԼՍ տեղափոխվելու մասի՞ն. ամեն ինչ կարող է պատահել: Ես այժմ ինձ լավ եմ զգում և լիովին մոտիվացված եմ. չեմ կարող ասել, թե 6 ամիս անց ինչ կլինի»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել «As»-ը: