Կարևոր իրադարձություններ

Վրաստանում վերացրել են պարտադիր զինծառայությունը

11 Նոյեմբեր, 2015 15:03
Վրաստանում վերացրել են պարտադիր զինծառայությունը

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել «Զինապարտության ու զինծառայության մասին» օրենքում ուղղումներ կատարելուն, որոնք նախատեսում են պարտադիր զինծառայության վերացում։ Այս մասին տեղեկացնում է Sputnik լրատվական գործակալությունը:

Օրինագծի նպատակը, որն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարի 1-ին, այն միջոցների վերաբաշխումն է, որոնք պետությունը ծախսում է պարտադիր զինծառայության, պրոֆեսիոնալ զինծառայության զարգացման ու Վրաստանի պաշտպանունակության վրա։

Ուղղումների համաձայն՝ զինծառայությունը կբաժանվի 3 մասի՝ պայմանագրային, ռեզերվային ու կադրային։ Ընդ որում՝ պայմանագրային զինծառայության կարող են անցնել բոլորը, եթե նրանք գոհացնում են համապատասխան պահանջները։ Ռեզերվային ծառայությունը չի լինի պարտադիր։ Առաջարկվում է Վրաստանի վարչապետի թույլտվությամբ զինծառայության վերցնել օտարազգի քաղաքացիներին, որոնք երդում չեն տա, սակայն գրավոր պարտավորություն կստանձնեն հավատարիմ լինել Վրաստանին ու պահպանել նրա օրենքները։

Լրահոս

Դիտել ավելին