Թբիլիսիի կենդանաբանական այգին, որը գրեթե ամբողջովին ավերվել էր այս տարվա ամռանը ուժեղ ջրհեղեղի հետևանքով, հայտարարում է բոլոր բնակիչներին ապահովագրելու ցանկության մասին: Այս մասին գրում է Sputnik-ը:
Թբիլիսիում ուժեղ ջրհեղեղը տեղի է ունեցել հունիսի լույս 14-ի գիշերը: Աղետի հետևանքով բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքի օբյեկտներ էին վնասվել, կենդանաբանական այգու տարածքը գրեթե ամբողջովին քանդվել էր: կենդանաբանական այգու 600 բնակիչների կեսից քիչն են ողջ մնացել:
Կենդանաբանական այգին մասամբ վերականգնվել է և աշխատանքը վերսկսել սեպտեմբերի կեսին:
Commersant.ge բիզնես գործակալության տվյալներով՝ կենդանիները նախկինում ապահովագրված չեն եղել, քանի որ ապահովագրական ընկերությունների փաթեթները կենդանիների և թռչունների ապահովագրում չեն նախատեսում:
Կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտարարել է, որ «ղեկավարությունն ապահովագրական ընկերությունների հետ բանակցություններ կսկսի հաջորդ տարվանից»: