Yerkir.am-ը գրում է.
Տեղեկացրել էինք, որ կյանքից հեռացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը. վերջինիս դին հայտնաբերվել էր«Աստորիա» հյուրանոցում:
Yerkir.am-ի հետ զրույցում հյուրանոցի տնօրեն Երվանդ Խանավդալյանը նշեց, որ Մութաֆյանը եկել էր իրենց մոտ` լողանալու:
«Ասել է, որ Վրաստանից է եկել, ինչ-որ արարողության է մասնակցել և ցանկություն է հայտնել լողանալու: Բաղնիքում ինֆարկտ է ստացել, քանի որ մենք տեղում դիմեցինք թե՛ ոստիկանությանը, և թե՛ «Շտապօգնությանը»: Եկան, հետազոտեցին ու պարզվեց, որ նա ինֆարկտ է ստացել»,-ասաց Խանավդալյանը:
Նա նշեց, որ Մութաֆյանը բարձրացել է լողանալու, մի քանի րոպե հետո աշխատողներից մեկը ձայն է լսել.«Երևի նրա ընկնելու պահն է հենց եղել: Նա մահացել է` մինչ «Շտապօգնության» ժամանելը: Չգիտեմ` ինչու իր տանը չի լողացել, այլ այստեղ է եկել. նախկինում երբեք նա չի եղել մեզ մոտ: Ես իրեն շատ եմ տեսել փողոցում, հեռուստատեսությամբ: Իրեն ճանաչելով հանդերձ ենք տվել սենյակը, այսինքն` նա սենյակ չի պատվիրել, ուզում էր լողանալ, մենք էլ` ընդառաջել ենք»:
Ավելին՝ այստեղ