Shamshyan.com-ը գրում է.Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Երևանում մահացել է Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, 26-ամյա Գևորգ Գևորգյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով, ինչի պատճառով 2 անչափահաս տղաներ տեղում մահացել էին, 1 հոգի էլ մահացել էր վթարից 4 օր անց՝ նոյեմբերի 6-ին, իսկ Գ. Գևորգյանը ու ևս 1 հոգի՝ նրա ուղևոր, Ծովասար գյուղի բնակիչ, 25-ամյա Անդոկ Մխիթարյանը տեղափոխվել էին հիվանդանոց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 6-ին հիվանդանոցում մահացել էր Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի 15-րդ փողոցի բնակիչ, 17-ամյա Գագիկ Մանուկյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբեգրական ավտովթարի հետևանքով, որի ժամանակ նրա համագյուղացի 2 անչափահաս տղաները տեղում մահացել էին, իսկ նրան և ևս 3 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց:
Ավելին՝ այստեղ