Կարևոր իրադարձություններ

Սանդերլենդի դարպասապահի յուրահատուկ ցուցանիշը կատարած փոխանցումների հաշվարկում

11 Նոյեմբեր, 2015 17:50
Սանդերլենդի դարպասապահի յուրահատուկ ցուցանիշը կատարած փոխանցումների հաշվարկում

«Սանդերլենդի» դարպասապահ Կոստել Պանտիլիմոնը Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում բացի իր անմիջական պարտականությունները, մեծ դեր ունի իր թիմի գրոները սկսելու գործում:

Ինչպես հայտնում է wհօscored.com-ը, ռումինացի ֆուտբոլիստը ԱՊԼ-ի մեկնարկային 12 տուրերի ընթացքում 372 փոխանցում է կատարել: Այդ ցուցանիշով նա «Սանդերլենդում» զիջում է միայն կիսապաշտպան Յան Մվիլային, ով կատարել է 552 փոխանցում:

Հատկանշական է, որ դարպասը պաշտպանելու հարցում Պանտիլիմոնը լուրջ խնդիրներ ունի: Այդ 12 խաղերում «սև կատուները» 26 գնդակ են բաց թողել, ինչը վատագույն արդյունքն է բոլոր 20 թիմերի միջև, և վաստակած 6 միավորով զբաղեցնում են նախավերջին հորիզոնականը:

Լրահոս

Դիտել ավելին