Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի համատեղ ճաշը։
Դրա պատճառն այն է, որ կողմերին չի հաջողվել համաձայնեցնել ճաշացանկը։ Մասնավորապես, իրանցիները պնդել են, որ մուսուլմանական ավանդույթներին համապատասխան սեղանին պետք է լինի «հալալ» միս և չլինեն ալկոհոլային խմիչքներ։
Փարիզում իրանցիներին առաջարկել են նախաճաշ, որում կբացակայեն սպիրտային ըմպելիքները։ Սակայն իրանցիները հրաժարվել են դրանից։ Իրանի նախագահը նոյեմբերի 14-17-ին մեկնելու է Հռոմ, Վատիկան ու Փարիզ, ինչը կլինի այդ պաշտոնում Հասան Ռուհանիի առաջին այցը Եվրոպա։