Կարևոր իրադարձություններ

Կարմիր խաչի Բաքվի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված ՀՀ քաղաքացուն

11 Նոյեմբեր, 2015 17:59
Կարմիր խաչի Բաքվի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված ՀՀ քաղաքացուն

ԿԽՄԿ Բաքվի պատվիրակիութայն ներկայացուցիչները այսօր՝ նոյեմբերի 8-ին այցելել են Ադրբեջանում ձեռբակալված ՀՀ քաղաքացուն:

Այս մասին Shabat.am-ին հայտնեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Վերահաստատել ենք պատրաստակամություն աջակցելու հայրենադարձմանը, եթե կողմերը համաձայնության գան և եթե անձը նույնպես համաձայն լինի հայրենադարձվելու»,-ասաց նա:

Նշենք, որ խոսքը Կոթի գյուղի բնակիչ Լուսիկ Աբովյանի (ծնվ. 1939 թ.)մասին է։ Կողմերը նոյեմբերի 9-ին ԿԽՄԿ-ին պաշտոնապես տեղյակ էին պահել սահմանը հատելու մասին։

Լրահոս

Դիտել ավելին