Ճապոնական Mitsubishi Regional Jet (MRJ) նոր ռեակտիվ մարդատար հանրանավը նոյեմբերի 11-ին փորձնական թռիչք Է կատարել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: Դա առաջին ռեակտիվ մարդատար ինքնաթիռն Է, որն ստեղծվել Է Ճապոնիայում:
Ինքնաթիռը մեկնել Է Նագոյայի օդանավակայանից եւ մեկ ժամ հետո վերադարձել այդ օդային նավահանգիստ: Թռիչքի ուղիղ հեռարձակումը տրվել Է Mitsubishi Aircraft Corporation արտադրող ընկերության կայքով:
MRJ-ի մշակումը պահանջել Է յոթ տարի: Ինքնաթիռի առաջին նմուշը ներկայացվել Էր 2014 թվականի հոկտեմբերին: Այսօրվա դրությամբ արդեն կան 223 միավոր օդանավերի մատակարարման պատվերներ:
Առաջին սերիական MRJ-ն կարտադրվի եւ կվաճառվի 2017 թվականի հունիսին: Mitsubishi-ն ձգտում Է երկու հազարից ավելի ինքնաթիռ վաճառել շուկայի մրցակցային սեգմենտում եւ դուրս մղել Կանադայի Bombardier Inc.արտադրողին եւ աշխարհում երկրորդ ոչ մեծ մարդատար ինքնաթիռներ արտադրողին՝ Բրազիլիայի՝ Embraer SA-ին:
MRJ-ի թռիչքի հեռվությունը կազմում Է 1,8-ից մինչեւ 3,7 հազար կիլոմետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: