Սիրիայում Ռուսաստանի ավիագործողության սկսվելուց ի վեր հարկադիր տեղահանվածները զանգվածաբար սկսել են վերադառնալ իրենց տները: Այս մասին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը՝ փոխանցում է Interfax-ը։
«Ռուսաստանի գործողության սկսվելուց հետո, ՄԱԿ-ի կառույցների գնահատմամբ, Սիրիայում ավելի քան 1 մլն բնակիչներ վերադարձել են իրենց տները»,-ասել Է նա այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
Փոխնախարարը հավելել Է, որ ներկայում ԵՄ ժամանող ներգաղթյալների թվում սիրիացիները մեծամասնություն չեն կազմում։