Գերմանիայի արտաքին հետախուզությունը հետևել է Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով «Business Insider»-ին:
Գերմանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ դա կարող է դառնալ գերմանական հետախուզության շուրջ ծավալված սկանդալի մի մասը, որն առաջացել էր ամերիկյան ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակած գաղտնի տեղեկատվության պատճառով: 2013 թ-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել էր Վաշինգթոնին իր բջջայինը գաղտնալսելու համար:
Հաղորդվում է նաև, որ հետախուզությունը հետևել է Հաագայի Միջազգային դատարանին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: