News.am-ը գրում է.
Երեւանի «Աստորիա» հյուրանոցը, որտեղ այսօր՝ նոյեմբերի 11-ին, մահացած էին հայտնաբերել թատերագետ Լեւոն Մութաֆյանին, կեսօրից փակ է:
Հյուրանոցի աշխատակիցներըNEWS.am-ին հայտնեցին, որ այսօր իրենց հրահանգվել է փակել հյուրանոցը, վաղը կբացվի թե ոչ, չգիտեն։ Աշխատակիցները նշեցին, որ առաջին անգամ է նման դեպք է պատահում իրենց մոտ:
Նրանց ունեցած տեղեկություններով` թատերագետը հանկարծամահ է եղել, սակայն վստահեցրին, որ տեղյակ չէին` Լեւոն Մութաֆյանը մենակ է գնացել հյուրանոց, թե ոչ:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կատարվում է քննություն՝ պարզելու Լեւոն Մութաֆյանի մահվան հանգամանքները:
Լեւոն Մութաֆյանի դիակը հայտնաբերվել է լոգասենյակում: Նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: