Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսի իշխանությունները մտադիր են 5 մլն դոլար հատկացնել ներգնա զբոսաշրջությանը

11 Նոյեմբեր, 2015 21:22
Եգիպտոսի իշխանությունները մտադիր են 5 մլն դոլար հատկացնել ներգնա զբոսաշրջությանը

Եգիպտոսի իշխանությունները 5 մլն դոլար կհատկացնեն երկրում ներգնա զբոսաշրջության աջակցության ու զարգացման, և արտասահմանում Եգիպտոսի դրական իմիջի ստեղծման համար: RIA Nօvosti-ի հաղորդմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Հիշամ Զաազուան:

Նրա խոսքերով՝ ներգնա զբոսաշրջության ակտիվացման նպատակով ծրագրվում է նաև արտոնություններների ներդրում զբոսաշրջության ոլորտի մասնավոր և ներքին տրանսպորտային ընկերությունների համար: Զաազուան հայտնել է, որ Եգիպտոսի ֆինանսական կորուստներն Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հրաժարվելու հետևանքով գնահատվում է ամսական մոտ 273 մլն դոլար:

Ռուսաստանը նոյեմբերի 6-ին դադարեցրել է թռիչքները Եգիպտոս, մինչև Սինայի թերակղզում ռուսական А321 ինքնաթիռի կործանման պատճառները պարզելը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել է, որ տարբեր աղբյուրներից տեղեկությունները վկայում են, որ աղետի պատճառը ռումբն է եղել: Սրա հետ կապված՝ Մեծ Բրիտանիան դադարեցրել է ավիահաղորդակցությունը Շարմ էլ-Շեյխի հետ, և այժմ միայն իր քաղաքացիներին դուրս է բերում այնտեղից:

Լրահոս

Դիտել ավելին