Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքի իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ 8-ամյա երեխային մեղադրել են մեկ տարեկան նորածնի սպանության համար:
Իրավապահների խոսքով, երեխայի մորը՝ 26-ամյա Քաթերա Լյուիսին նույնպես մեղադրանքներ են առաջադրել սպանության համար: Ինչպես հայտնում են ոստիկանները, մեկ տարեկան Քելսիա Լյուիսը տանն էր մնացել ՝ 2-ից 8 տարեկան մի քանի երեխաների խնամքի տակ, մինչ նրա մայրը զվարճանում էր գիշերային ակումբում:
8-ամյա աղջիկը հարձակվել է կրտսեր քրոջ վրա, քանի որ նա անդադար լացում էր: Ոստիկանությունն ասել էր, որ երեխայի մոտ գլխի ծանր վնասվածք կար ու ներքին օրգանների լուրջ վնասվածքներ: «Ականատեսը մեզ պատմել է երեխաների մոտ կոպտուկների հայտնվելու մանրամասների մասին, ու մենք համարում ենք, որ նրա տեղեկությունները ճշմարտացի են»,- ասել է Բիրմինհեմի ոստիկանության լեյտենանտ Շոն Էդվարդսը: