Կարևոր իրադարձություններ

Լատվիան կարգելի փարանջան

11 Նոյեմբեր, 2015 22:27
Լատվիան կարգելի փարանջան

Լատվիայի կառավարությունը փակ նիստի ժամանակ հավանության է արժանացրել արդարադատության նախարարության պատրաստած փաստաթուղթը` փարանջան կրելու արգելք սահմանելու հնարավորության վերաբերյալ, գրում է Delfi-ն:

Արդարադատության նախարարության ենրկայացուցիչները պնդում են, որ տվյալ միջոցառումն անհրաժեշտ է: Այս առումով նրանք մեջբերում են եվրոպական երկրների փորձը և Եվրոպական դատարանի վճիռը, որ պետությունն իրավունք ունի արգելել մարդկանց փակել դեմքը հասարակական վայրերում:

Լատվիայի կառավարությունը երկրի պրոֆիլային գերատեսչություններին հանձնարարել է մինչև 2016-ի մարտի 1-ն առավել մանրամասն զեկույցներ նախապատրաստել` փարանջան կրելու հնարավոր արգելքի հետ կապված:

Լրահոս

Դիտել ավելին