Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենաբարեգործ երկրները

11 Նոյեմբեր, 2015 22:38
Աշխարհի ամենաբարեգործ երկրները

Blognews.am-ը գրում է.

«Charities Aid Foundation»-ը, «Gallup»-ի հետ համագործակցելով, ներկայացրել է բարեգործության ամենաբարձր մակարդակն ունեցող 10 երկրների ցանկի մասին ամենամյա զեկույցը։

Զեկույցն ամփոփում է աշխարհի տարբեր երկրների ամենատարբեր համայնքներում անցկացված 1000-ից ավելի հարցումները՝ գնահատելով բարեգործություն անող, կամավորությամբ զբաղվող, վերջին ամսվա ընթացքում անծանոթ մարդու օգնած մարդկանց տոկոսային հարաբերականությունը։

Հարկ է նշել, որ զեկույցի համաձայն՝ այս տարի ամբողջ աշխարհում բարեգործության մակարդակը բարձրացել է. հարցազրույցից մեկ ամիս առաջ աշխարհի բնակչության մեկ երրորդ մասը գումար է փոխանցել բարեգործական կազմակերպություններին. 2013թ.-ի համեմատ այս թիվն աճել է 3.2 տոկոսով։

Եվ այսպես, եկեք տեսնենք, թե որոնք են բարեգործության ամենաբարձր մակարդակն ունեցող 10 երկրները։

 10  Մալայզիա

Նախորդ տարիների համեմատ Մալայզիայում մեծ աճ է գրանցվել։ Հարցվածների 62 տոկոսը նշել է, որ օգնել են անծանոթին, և 58 տոկոսը նվիրատվություն է կատարել բարեգործական նպատակով։

 9  Իռլանդիա

Իռլանդիայում հարցվածների 67 տոկոսը գումար է փոխանցել բարեգործական նպատակով, և 59 տոկոսն օգնել է անծանոթի։

 8  Շրի Լանկա

Շրի Լանկայում հարցվածների 59 տոկոսը բարեգործություն է կատարել։

 7  Նիդերլանդներ

Նախորդ տարիներին թեժ տասնյակից դուրս մնացած Նիդերլանդներն այս անգամ զբաղեցրել է տասնյակի 7-րդ հորիզոնականը։

 6  Միացյալ Թագավորություն

Մեծ Բրիտանիայում մարդկանց 75 տոկոսը նշել է, որ բարեգործական նվիրատվություն է արել։

 5  Ավստրալիա

Ավստրալիան, որտեղ մարդկանց 72 տոկոսը բարեգործություն է արել, զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

 4  Կանադա

Չորրորդ  հորիզոնականում հայտված Կանադայում մարդկանց 69 տոկոսը նշել է, որ օգնության ձեռք է մեկնել անծանոթներին, իսկ 44 տոկոսը կամավորական աշխատանք է կատարել։

 3  Նոր Զելանդիա

Նոր Զելանդիան հսկայական աճ է գրանցել՝ նախորդ տարվա 13-րդ հորիզոնականից հայտնվելով բարեգործական նվիրատվությունների կատեգորիայում 6-րդ հորիզոնականում, իսկ ընդհանուր առմամբ՝ 3-րդ հորիզոնականում։

 2  ԱՄՆ

ԱՄՆ-ն նախորդ տարվա համեմատ 68 տոկոսից նվազել է՝ հասնելով 63 տոկոսի, սակայն կամավորական աշխատանքների առումով այն բարձր է։ Նախորդ տարվա առաջին հորիզոնականից հետո այս տարի այն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

 1  Մյանմա

Շնորհիվ թերավադա բուդդիստների, ովքեր «Սանգհա Դանա» (բարեգործություն) են իրականացնում, Մյանման ամենաբարեգործ երկիրն է համարվում։ Այս երկրի քաղաքացիներն ամենաշատն են կամավորական աշխատանք կատարում, և քաղաքացիների 92 տոկոսը բարեգործությամբ է զբաղվում։

Լրահոս

Դիտել ավելին