Ամերիկացի երգչուհի և բուրլեսկ ոճով շոուի կատարող Դիտա ֆոն Թիզը` M.A.C. կոսմետիկ ապրանքանիշի հետ ներկայացրել է շրթներկի սահմանափակ հավաքածու: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Շրթներկի թողարկումը նվիրված է Ֆոն Թիզի Your Beauty Mark լույս ընծայվելուն:
Դեկտեմբերին առցանց խանութում կհայտնվի կարմիր երանգ ունեցող շրթներկը, որի տուփի վրա առկա է աստղի ստորագրությունը: Շրթներկը կարժենա 18 դոլար: