Կարևոր իրադարձություններ

Ցտեսություն մազաթափությանը․ մազարմատներն ամրացնող դիմակ ռուս բժշկի կողմից

12 Նոյեմբեր, 2015 01:00
Ցտեսություն մազաթափությանը․ մազարմատներն ամրացնող դիմակ ռուս բժշկի կողմից

Life.panorama.am-ը գրում է.

Այս դիմակը վերականգում է մազարմատների կառուցվածքը և դադարեցնում  մազաթափությունը։ Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը մեկ բաղադրիչ։

Մազաթափությունն ու թույլ մազարմատները տարածված խնդիր է, որի լավագույն լուծումը կարող է տալ հենց բնությունը։

Ռուս բժիշկ Տատիանա ԱլեքսանդրովիիչԿոնովալովը հայտնաբերել է մազարմատներն ամրացնող շատ պարզ միջոց, որի համար Ձեզ անհրաժեշտ է ընդամենը գազար։

Գազարը, որպես վիտամին B-կարոտինի և վիտամին A-ի մեծ աղբյուր, ապահովում է լավ տեսողությունը և լավ ազդեցություն է ունենում նաև մազերի առողջության վրա։ Գազարի սննդարար հատկությունները բարելավում են մազերի, եղունգների և մաշկի առողջությունը։ Ի հավելումն այս ամենի, գազարը նաև թունազերծում է ամբողջ մարմինը և խթանոում նոր բջիջների առաջացումը։

Դիմակի պատրաստումը ևս շատ պարզ է։ Ուղղակի անհրաժեշտ է մի քանի գազար անցկացնել մանր քերիչով և այն քսել մազարմատներին։ Պահել այն 15 րոպե և լվանալ սովորական ձևով։

Այս պրոցեդուրան սկսելուց հետո անհրաժեշտ է այն կրկնել ամեն օր՝ 5 օր շարունակ։ Այնուհետ, երբ արդեն մազարմատներն ամրացել են, արդեն բավարար է այն կիրառել ամիսը 1 անգամ։ Փորձեք և համոզվեք։

Լրահոս

Դիտել ավելին