Արևմտյան Եվրոպան քաղաքական գին է վճարել ԵՄ-ի` Արևելք ընդլայնվելու համար, և այժմ արևելաեվրոպական երկրները չեն կարողանա պայմաններ թելադրել: Այս մասին Die Welt պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին:
Իտալիայի կառավարության ղեկավարին «անհանգստացնում է ԵՄ որոշ անդամ երկրների վարքագիծը»: «Արևմտյան Եվրոպան քաղաքական գին է վճարել ԵՄ-ի` Արևելք ընդլայնման համար, և նրանք շատ բան են պարտք Եվրոպային. արևմտյան երկրներում կուսակցություններն ու քաղաքական գործիչները կորցրին ձայնի իրավունքը հանուն եվրոպական գաղափարի, և պետք չէ, որ այժմ Արևելյան Եվրոպայի երկրները թելադրեն իրենց պայմաններն ու բարոյականություն սովորեցնեն»,- ասել է Ռենցին:
Վարչապետի այս հայտարարությունները գլխավորապես առնչվում են ներգաղթյալներին ու փախստականներին ընդունելու հարցին, որի հետ կապված մի շարք արևելաեվրոպական երկրներ պատնեշներ են կառուցում սահմաններին: