Կարևոր իրադարձություններ

Նոր սկանդալ է հասունանում հայ եկեղեցու սպասավորի և եզդի համայնքի ներկայացուցիչների միջև. «ՉԻ»

12 Նոյեմբեր, 2015 08:08
Նոր սկանդալ է հասունանում հայ եկեղեցու սպասավորի և եզդի համայնքի ներկայացուցիչների միջև. «ՉԻ»

Վերջին օրերին նոր սկանդալ է հասունանում հայ եկեղեցու սպասավորի եւ եզդի համայնքի ներկայացուցիչների միջեւ: Հայ առաքելական եկեղեցին լուռ հետեւում է «հակամարտությանը»՝ այդպես էլ չպարզաբանելով իրավիճակը՝ ինքը կիսո՞ւմ է իր սպասավորի կարծիքը, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ օրերս Տեր Եսայի քահանան հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ եզդին արեւապաշտ է: «Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց: Իրենց Աստվածն արեւն է: Աղոթում են արեւին, որպես լույսի: Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից եւ, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ»,-նշել էր քահանան:

Այս հայտարարությունը վիրավորել են մի ամբողջ ազգի ու եթե նա՝ որպես հոգեւորական, չգիտակցի իր սխալն ու ներողություն չխնդրի, մենք կդիմենք համապատասխան քայլերի, իրենց հերթին արձագանքել էին եզդի համայնքի ներկայացուցիչները: Նրանց առանձին ներկայացուցիչներ կասկածի տակ էին դրել քահանայի գիտելիքները՝ մանսրամասն ներկայացնելով, որ վերջինիս ասածները որեւէ առնչություն չունեն կրոնի հետ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին