Կարևոր իրադարձություններ

Հորդանանը Սիրիայից ընդունել է մոտ 1.400.000 փախստական

12 Նոյեմբեր, 2015 09:57
Հորդանանը Սիրիայից ընդունել է մոտ 1.400.000 փախստական

Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդը հայտնել է, որ իր երկիրը Սիրիայից ընդունել է մոտ 1.400.000 փախստական: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Մենք ընդունել ենք մոտ 1.400.000 սիրիացի փախստական, դա կազմում է բնակչության 20%-ը: Դժվար թե մենք կարողանանք ընդունել ավելի շատ»,- ասել է թագավորը: Աբդալա 2-րդը նշել է, որ փախստականների ընդամենը 10%-ն է ապրում հատուկ ճամբարներում, մյուսները տարածվել են Հորդանանի տարածքում, ինչը ծանրաբեռնվածություն է ստեղծում ենթակառուցվածքի և առողջապահության համար։

Լրահոս

Դիտել ավելին