Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է Եվրամիության մի շարք ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումների չեղարկման մասին՝ ի նշան բողոքի բռնազավթված տարածքներում հրեական պետության կողմից արտադրված ապրանքների հատուկ մակնշման եվրոպական իշխանությունների որոշման դեմ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Եվրահանձնաժողովի կարգադրությամբ ԵՄ երկրներին արգելվում է օգտագործել «պատրաստված է Իսրայելում» պիտակը այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են Հորդանան գետի արևմտյան ափի բնակավայրերից, Գոլանի բարձունքներից կամ Արևելյան Երուսաղեմից:
«ԵՄ-ի վերջին որոշման պատճառով Իսրայելը դադարեցնում է նրա հետ դիվանագիտական երկխոսությունը տարբեր ֆորումներում, որտեղ առաջիկա շաբաթներին նախատեսված էին հանդիպումներ»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Պատասխան միջոցառումների մասին տեղյակ է պահվել ԱԳՆ կանչված ԵՄ դեսպան Լարս Ֆաաբորգին: