Fitch վարկանիշային գործակալությունն իջեցրել է Կիևի վարկանիշն արտարժույթով D մակարդակի, որը համարվում է դեֆոլտային։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Գործակալության հաղորդագրությունում հստակեցվում է, որ նման որոշումն ընդունվել է՝ կապված եվրապարտատոմսերի՝ 250 մլն դոլարի չափով վճարումների ձգձգման հետ։
Բացի այդ, գործակալությունը սպասում է, որ հետագայում քաղաքը կհետաձգի ևս մեկ վճարում՝ արդեն 300 մլն դոլարի չափով։
Մինչ օրս Կիևը գտնվել է C մակարդակում, որը համապատասխանում էր նախադեֆոլտայինին։
Հիշեցնենք, որ Կիևի իշխանություններն ավելի վաղ սահմանել էին արտաքին պարտքի վճարման մորատորիում։