Սինայում կործանված ռուսական А321 ինքնաթիռի բեկորները սկսել են կործանման վայրից տեղափոխել Կահիրե՝ գրում է The Wall Street Journal-ը։ Այս մասին հայտնել են եգիպտական ավիացիոն իշխանությունները։
Աղբյուրը հրաժարվել է որևէ հավելյալ տեղեկություն տրամադրել այդ գործով։ Դեռևս հայտնի չէ, թե բեկորները որտեղ կպահվեն և ինչ զանգված է արդեն տեղափոխվել։
Օդանավի բեկորները ցրված են 13 կմ շառավղով տարածքում։ Որոշ մասեր դեռևս չեն գտնվել։
Հիշեցնենք, որ օդանավը կործանվել էր հոկտեմբերի 31-ին, որում եղած 224 անձինք զոհվել էին։