Կարևոր իրադարձություններ

Հովիվները բքի պատճառով մնացել էին սարում եւ չէին կարողանում անասուններին գյուղ տանել

12 Նոյեմբեր, 2015 10:14
Հովիվները բքի պատճառով մնացել էին սարում եւ չէին կարողանում անասուններին գյուղ տանել

Նոյեմբերի 12-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում 4 հովիվ 600 գլուխ մանր եղջերավոր անասունի հետ միասին գտնվում են Ամասիա գյուղի մոտակա սարում և բքի պատճառով չեն կարողանում մոտենալ հարակից բնակավայր. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ պարզվել է՝ քաղաքացիները մնացել են «Սաղի ու մումուխան յայլի արանքի» կոչվող ձորակում:

Հրշեջ-փրկարարները Է. և Ս. Ա.-ներին տեղափոխել են փրկարարական ավտոմեքենա մինչ հարազատների ժամանումը:

Լրահոս

Դիտել ավելին