Կարևոր իրադարձություններ

Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհի՝ Չարենցավանի 4 կմ-անոց հատվածում. ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է կատարում. (լուսանկարներ)

12 Նոյեմբեր, 2015 10:46
Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհի՝ Չարենցավանի 4 կմ-անոց հատվածում. ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է կատարում. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 12-ին, առավոտյան ժամը 06:00-ից Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակների հրամանատարներ Կարեն Ներսիսյանի և Հրանտ Գալստյանի գլխավորությամբ ուժեղացված ծառայություն են կատարում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական շրջանի 4 կմ-անոց հատվածում:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի մերկասառույցի պատճառով վարորդները չեն կարողանում անվտանգ երթևեկել նշված հատվածով, քանի որ տեղի ճանշինականները մատը մատին չեն խփել և ճանապարհի մշակման աշխատանքներ չեն կատարել ու աղ ու ավազ չեն լցրել ճանապարհին: Եթե Երևանի ճանշինականները իրենց աշխատանքը այս դեպքում կատարել են օպերատիվ, իրենց սպասարկող տարածքում մշակել են ճանապարհները, ապա Չարենցավանի ճանշինականները չեն բարեհաճել նույնիսկ գալ տարածք և տեսնել, ինչ խառնաշփոթ իրավիճակ է: 

Ավելին՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին