Կարևոր իրադարձություններ

«Ինֆորմատիկայի կենտրոն «ՀՊ-ինֆո» պետական փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց

12 Նոյեմբեր, 2015 11:38
«Ինֆորմատիկայի կենտրոն «ՀՊ-ինֆո» պետական փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց

Կառավարության որոշմամբ «Ինֆորմատիկայի կենտրոն «ՀՊ-ինֆո» պետական փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվեց: ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝  «Ինֆորմատիկայի կենտրոն «ՀՊ-ինֆո ՊՓԲԸ-ն 2007 թվականից գործունեու­թյուն չի ծավալել, ՀՀ պետական բյուջեի միջոցներից չի ֆինանսավորվել, չունի իրեն ամրացված անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և այլ հիմնական միջոցներ: Այն հիմնականում պետք է ապահովեր ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների ճյուղային պետական կադաստրի մշակումը և վարումը, որի անհրաժեշտությունը ներկայում չկա, քանի որ նշված գործառույթներն իրականացնում է նախարարության աշխատակազմի պատ­մության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը:

ՀՀ ֆինանսների նախարարության 17.09.2015թ. N01/11-1/26265-15 գրության համաձայն «Ինֆորմատիկայի կենտրոն «ՀՊ-ինֆո» ՊՓԲԸ-ն ունի 376.181 ՀՀ դրամի չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարի պարտավորություն:

Լրահոս

Դիտել ավելին