Լուիս Էնրիկեն կդառնա աշխարհի լավագույն մարզիչներից մեկը
12 Նոյեմբեր, 2015 12:30
Կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն գովեստի խոսքեր է ասել «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հասցեին։
«Լուիս Էնրիկեի հետ երկար չեմ խաղացել, սակայն հիշում եմ, որ «Բարսելոնայում» նրա վերջին հանդիպմանը 11 մետրանոց նշանակեցին մեր օգտին։ Ցանկանում էի նրան զիջել այն իրացնելու իրավունքը՝ հաշվի առնելով, որ դա նրա վերջին խաղն էր։ Սակայն Լուիս Էնրիկեն հրաժարվեց։ Նա պատմության մեջ է մտել որպես մարզիչ եւ ֆուտբոլիստ եւ կլինի աշխարհի լավագույն մասնագետներից»,- բրազիլացու խոսքը մեջբերում է «El Mundo Deportivo»-ն։