Կարևոր իրադարձություններ

Կենդանակերպի նշաններն ու փողը (լուսանկարներ)

12 Նոյեմբեր, 2015 13:00
Կենդանակերպի նշաններն ու փողը (լուսանկարներ)

Խոյերը հայտնի են իրենց տաքարյունությամբ, այդ պատճառով գումարին ոչ պակաս տաքությամբ են վերաբերում: Նրանք կարող են ակտիվ գումար վաստակել, նվիրվել աշխատանքին հարյուր տոկոսով, սակայն խոյերը սիրում են մեծ շուքով գումար ծախսել: 

Ցուլն իրենից փողի նշանն է ներկայացնում:Նա գումարին շատ նուրբ է մոտենում: Ցուլը տնտեսող է, հաշվենկատ, կարող է բավականին գումար հավաքել, բայց միևնույն ժամանակ ցուլը սիրում է վայելել գումարը: 

Երկվորյակները գումարին հեշտ են վերաբերում: Նրանք կարող են վաստակել գումար, բայց ավելի շատ սիրում են տնօրինել և մտածել, թե ինչպես կարելի է գումարը ծախսել: 

Խեցգետինը գնահատում է ամեն ինչ, ինչը համարում է իրենը: Այդ պատճառով գումարը խեցգետնի համար շատ կերևոր է: Գումարը խեցգետինն օգտագործում է որպես անվտանգության երաշխիք: 

 

Առյուծը սիրում է, երբ իրենց առանձնացնում են հասարակության առաջ: Դա կարող է հարստանալու համար խթան հանդիսանալ: Նա չի ցանկանում շատ գումար վաստակել, այլ ուղղակի ցանկանում է մյուսներից շատ վաստակել:

Կույսը երկրային տարրի նշանն է, այդ պատճառով սեփական ֆինանսների նկատմաբ շատ պրակտիկ վերաբերմունք ունի: Կույսերը անպետք իրերի վրա գումար չեն վատնում՝ իրենց կարծիքով: 

Կշեռքները գեղեցիկ իրերի, հագուստի և զարդերի նկատմամբ հատուկ թուլություն ունեն: Բայց քանի որ հավասարակշռություն են սիրում, սովորաբար չեն ծախսում ավելին, որքան վաստակում են: 

 

Կարիճը համառորեն աշխատել է սիրում: Եթե կարիճը մտահղացում ունի, ապա ամեն ինչ գործադրում է վաստակելու հարցում նպատակին հասնելու համար: Կարիճները հաջողություն կունենան բիզնեսի ոլորտում: 

Աղեղնավորին կառավարում է Յուպիտերը, որը գումարային մոլորակ է: Աղեղնավորները սովորաբար առատաձեռն են, որի համար էլ Ճակատագիրը նրանց առատաձեռնությունն իրականցնելու համար լավ հնարավորություններ է տալիս:

Այծեղջյուրը պրակտիկ է և նպատակասլաց: Կարողանում է հերթականությամբ վաստակել, և որպես օրենք, միշտ որոշակի գումար ունի թաքցրած: Այծեղջյուրները լավ բիզնեսմեններ են: 

Ջրհոսը կարողանում է գումար վաստակել, քանի դեռ նրան այդ աշխատանքը հետաքրքիր է: Աշխատանքը պետք է Ջրհոսի սրտով լինի: Աշխատավարձի չափն ու հոնորարները նրա համար երկրորդական նշանակություն ունեն: 

 

Ձկներին եթե հարցնեք՝ ինչքան են վաստակում, ապա հազվի թե դուս հստակ պատասխան ստանաք: Ձկները գումարը ոչ պակաս ինքնաբուխ են ծասում: Նրանք գումարի համար այդքան էլ չեն անհանգստանում: Նրանց համար կարևոր է աշխարհի հոգևոր պարունակությունը:

Լրահոս

Դիտել ավելին