Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 11:50-ի սահմաններում Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Տիգրան Ավանյանի վարած Mercedes S 550 մակնիշի 09 NN 909 համարանիշի և 23-ամյա Նարեկ Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 35 UD 197 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes մակնիշի 35 UD 197 համարանիշի ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Արաքսյա Պետրոսյանը, ով հղի է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավելին՝ այստեղ