Կարևոր իրադարձություններ

2016թ.-ին « ապրելու են » միայն դատախազները. հերթական անարդարությունը

12 Նոյեմբեր, 2015 14:50
2016թ.-ին « ապրելու են » միայն դատախազները. հերթական անարդարությունը

Ինչպես արդեն հայտնի է, 2016-ին հեշտ չի լինելու, եկող տարի ոչ աշխատավարձերի, ոչ էլ կենսաթոշակների բարձացում չի սպասվում:  Հաջորդ տարի ակնկալվում է նաև շուրջ 4 տոկոս գնաճ:

Սակայն, սա չի խանգարում պետբյուջեից դատախազների աշխատավարձերի համար հատկացումներին:

Կառավարությունը մտադրվել է 2016թ-ի հունվարի 1-ից 7 տոկոսով կամ 30-40 հազար դրամով բարձրացնել մի շարք դատախազների աշխատավարձը, ինչի համար բյուջեից կհատկացվի տարեկան 311 միլիոն դրամ։

Աղմկահարույց նախագիծը թեև քննադատվեց, սակայն երեկ՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Մեր իրականության մեջ անարդար ու հակասական օրենքների նախագծերը նորություն չեն, սակայն այս անգամ քննադատությունների ալիքը ավելի քան հասկանալի է: Մինչ մեր կառավարության ներկայացուցիչները նախապատասրատում են ժողովրդին, որ եկող տարի տարի բարդ է լինելու, որպեսզի ժողովուրդը մեծ ակնկալիքներ չունենա, զուգահեռաբար պատրաստվում է հաջորդ անակնկալը՝ դատախազներն էլ ավելի շատ գումար են ստանալու:

Այս նախագիծը մի շարք հետաքրքիր հարցեր ունի, օրինակ այն, թե ինչու հենց արտահերթ նիստի ընթացքում որոշվեց այս կարևոր հարցը, ինչ է, վիճակն այնքան օրհասական է, որ դատախազները այլևս չեն կարող դիմանալ: Հետաքրքիր է նաև, թե որտեղից են գտնվում գումարներ բյուջեի այսպիսի սղության պայմաններում և հետաքրքիր է նաև թե ինչու նույն ջանասիրությամբ դրանք չեն գտնվում օրինակ այլ պարագաներում:

Այս անարդար ու աղմակահարույց նախագիծը թույլ է տալիս մտածել, որ 2016-ին, այսպես ասած, « ապրելու  են» միայն դատախազները:

Նշենք, որ կառավարությունը դեռևս սեպտեմբերի 25-ին կայացած նիստի ընթացքում էր հավանություն տվել դատախազների աշխատավարձը բարձրացնելու արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի առաջարկին։

Նշենք, որ որպես փաստարկ բերվում է այն հանգամանքը, որ ի տարբերություն ոլորտի  է մյուս ծառայողների՝ դատախազների աշխատավարձը ցածր է։

Հետաքրքիր է, ինչ կանեին դատախազները, կամ ոլորտի այլ ծառայողներ, օրինակ գիտնականների փոխարեն, ովքեր, մեկ լրիվ դրույքով չաշխատելու դեպքում, կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սույն թվականի հոկտեմբերից այլևս չեն ստանա գիտական աստիճանի համար տրվող հավելավճարները:

Նշենք, որ գիտությունների թեկնածուներին տրվող հավելավճարի չափը 25 հազար դրամ է, իսկ գիտությունների դոկտորինը՝ 50 հազար դրամ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին