Կարևոր իրադարձություններ

Չուգասզյանին թույլ չեն տալիս Հայաստանից դուրս գալ

12 Նոյեմբեր, 2015 15:16
Չուգասզյանին թույլ չեն տալիս Հայաստանից դուրս գալ

Armtimes.com-ը գրում է. 

Հիմնադիր խորհրդարանի նախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամ, Տեղեկատվական Տեխնոլոգիաների Հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյաննիր դիմումի վերաբերյալ արձագանք չի ստացել ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանից, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից, Թիվ 69100615 քրեական գործով նախաքննություն իրականացնող քննչական խմբի ղեկավար, ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ամրամ Մակինյանից:

«Առայժմ չունեմ արձագանք: Ես ուզում էի ամսի 15-ին մեկնել, եթե լինի, ըստ դրա կվորոշենք արդեն ինչ եմ անում: Նախ թույլտվությունը պետք է լինի»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գարեգին Չուգասզյանը, ով ցանկանում է մեկնել Բարսելոնա, որպեսզի մասնակցի Ապագայի քաղաքների համաշխարհային էքսպո-կոնգրեսի (Smart City Expo World Congress–ի) առիթով ստեղծվող Գլոբալ ցանցին: Չուգասզյանին այդ միջոցառմանը հրավիրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոհան Քլոսիը: Նշենք, որ Գարեգին Չուգասզյանը Հայաստանից չի կարող բացակայել, քանի որ այս տարվա սկզբին նրա եւ Հիմնադիր խորհրդարանի այլ անդամների դեմ քրգործ է հարուցվել եւ մեղադրվում են զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ, իսկ ազատության մեջ են, քանի որ խափանման միջոցն ընտրված է ստորագրությամբ չբացակայելը:

Ավելին՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին