Կարևոր իրադարձություններ

Թաղանթապատումն արգելում եք, արգելեք նաև 10 000 դրամանոց «բռակ» «քսենոն» լուսարձակները

12 Նոյեմբեր, 2015 15:43
Հեղինակ՝ Աշոտ Եսայան
Թաղանթապատումն արգելում եք, արգելեք նաև 10 000 դրամանոց «բռակ» «քսենոն» լուսարձակները

ՃՈստիկանության կողմից նախաձեռնած թաղանթապատման արգելանքի գործընթացը, եթե իրականում միտված է պատահարների նվազեցմանը, այլ ոչ թե մի քանի օր առաջ իմ գրառման մեջ շեշտված երևույթն է պատճառը՝ (https://www.facebook.com/ashot.esayan.3/posts/773104239467391), ապա այդ դեպքում ոչ պակաս պատահարների դրդապատճառ է հադիսանում նաև անորակ և էժանագին, իբր թե «քսենոն» լուսարձակները: Ցանկացած վարորդ համակարծիք կլինի ինձ հետ, եթե ասեմ, որ երեկոյան ժամերին նման լուսարձակներով ավտոմեքենայի հանդիպակաց գոտում հանդիպելը ուղղակի կերպով մի քանի վայրկյան մեզ դարձնում է Սթիվի Ուանդերի կարգավիճակի մարդ, այսինքն ոչինչ չենք տեսնում և բնավ կապ չունի թե տվյալ ավտոմեքենան երթևեկում է հեռահար լուսարձակման ռեժիմով թե մոտակա «դալնի, բլիժնի»: Ես ինքս բազմաթիվ անգամ պատահարի «հերոս» չեմ դարձել միայն այն պատճառով, որ բավականին ժամանակ է ինչ մեքենա եմ վարում և ունեմ քիչ թե շատ փորձ, բայց համաձայնեք, որ անփորձ վարորդները մեր իրականության մեջ գերակշիռ մաս են կազմում: Ուղակի չեմ կարողանում հասկանալ այն վարորդներին, ովքեր ինքնակամ իրենց ավտոմեքենայի գործարանային արտադրության լուսարձակները փոխարինում են ինչ-որ անհայտ ծագման լուսարձակներով: Մի անգամ նման ավտոմեքենա հանդիպեց և որոշեցի փորձել, արդյո՞ք այդ լուսարձակիչները ապահովում են համապատասխան տեսանելություն. ժողովուրդ չեք հավատա, բայց ես 1 մետրից ավել բան չէի տեսնում լուսարձակները միացնելուց հետո: Հարց է առաջանում իմա՞ստը որն է սեփական անվտանգությունը ռիսկի տակ դնելով նման քայլի գնալ, մենակ չասեք թե այդպես ավտոմեքենան ավելի սիրուն է նայվում: Մի խոսքով երևույթից ձերբազատվելու և երթևեկությունը ուշ ժամերի առավել անվտանգ դարձնելու համար հորդորում եմ ՃՈստիկանությանը հետևողականորեն զբաղվել նաև այս խնդրի կարգավորմամբ:
Հ.Գ. Խոսքը չի վերաբերվում գործարանային և որակյալ «քսենոն» լուսարձակներին:

Լրահոս

Դիտել ավելին