Կարևոր իրադարձություններ

ՖԻՖԱ-ն ներկայացրել է նախագահի 5 թեկնածուներին

12 Նոյեմբեր, 2015 16:40
ՖԻՖԱ-ն ներկայացրել է նախագահի 5 թեկնածուներին

ՖԻՖԱ-ն ներկայացրել է գերատեսչության նախագահի պաշտոնում առաջադրված 5 թեկնածուներին:

Հատկանշական է, որ ցանկում դեռևս չկա ՈւԵՖԱ-ի ներկայիս նախագահ Միշել Պլատինիի անունը, նրա թեկնածությունը դեռ պետք է քննարկվի,- հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ներկայում հաստատված թեկնածություններն են. Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյն, Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆան, ՖԻՖԱ-ի գլխավոր խորհրդի նախկին անդամ Ժերոմ Շամպան, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինո և հարավաֆրիկացի բիզնեսմեն Տոկիո Սևալե:

ՖԻՖԱ-ն մերժել է Լիբերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մուսա Բիլիտիի թեկնածությունը:

Լրահոս

Դիտել ավելին