Կարևոր իրադարձություններ

Էրդողանին բռնապետ անվանած թուրք լրագրողը կարող է դատապարտվել մինչև 4 տարվա ազատազրկման

12 Նոյեմբեր, 2015 16:41
Էրդողանին բռնապետ անվանած թուրք լրագրողը կարող է դատապարտվել մինչև 4 տարվա ազատազրկման

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Հյուրիյեթ» թերթի հոդվածագիր Էրթուղրուլ Օզքյոքը կարող է դատապարտվել մինչև 4 տարվա ազատազրկման՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին բռնապետ անվանելու համար։

Նրա գործն արդեն իսկ ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ 1-4 տարով ազատազրկելու պահանջով։ Գործը քննում է Բաքըրքյոյի հանրապետական դատախազությունը։ Օզքյոքը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը (Նախագահին վիրավորել) խախտելու համար։ Խոսքը սեպտեմբերի 3-ին «Հյուրիյեթ» թերթում նրա հրապարակած «Ամաչի՛ր, էյ, մեծ մարդ» խորագրով հոդվածի մասին է։ Եթե արդարադատության նախարարությունը հավանություն տա գործին, ապա հայց կբացվի Օզքյոքի նկատմամբ։

Լրահոս

Դիտել ավելին