Կարևոր իրադարձություններ

Որքան գումար էր կուտակել թոշակի անցած դատավորը և ինչ աշխատավարձ ունի նրա պաշտոնի հավանական թեկնածուն

12 Նոյեմբեր, 2015 17:22
Որքան գումար էր կուտակել թոշակի անցած դատավորը և ինչ աշխատավարձ ունի նրա պաշտոնի հավանական թեկնածուն

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնի շուրջ սկսված պայքարում նոր իրադարձություններ են զարգանում և շուտով դրանք կարող են հասնել իրենց հանգուցալուծմանը:

Պաշտոնավարման առավելագույն տարիքի՝ 65 տարին լրանալու կապակցությամբ դատավորի լիազորությունները դադարեցրեց Վարուժան Աբելյանը, ով 1998-2015թ-ի. հուլիսի 10-ը աշխատել է որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, Աբելյանից հետո վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր կարող է դառնալ  վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը և արդարադատության խորհուրդն առաջիկայում այս պաշտոնի համար հենց նրա թեկնածությունն է ներկայացնելու նախագահին:

Նշենք, որ բացի Նախշուն Տավարացյանից վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնին է հավակնում վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին՝ Վահրամ Ավետիսյանը, ում հայրն ուզում է տեսնել այդ պաշտոնում:  

Եվ այսպես.

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնի լիազորությունները դադարեցրած Վարուժան Աբելյանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պաշտոնը դադարեցնելու ներկայացրաց հայտարարագրում գրառվել է մեկ բնակարան, երկու ավտոտնակ, մեկ առանձնատուն և  մեկ հողամաս, ինչպես նաև «HYUNDAI TUCSON» մակնիշի ավտոմեքենա:

Աբելյանը թոշակի է գնացել իր հաշվին ունենալով 53 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ:

Իսկ ահա վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնի հավանական նոր թեկնածու Նախշուն Տավարացյանը 2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Տավարացյանը ծնվել է  1957 թ. Ադրբեջանի ՍՍՀ Շամխորի շրջանի Սալեր գյուղում։

Ավարտել է  ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, եղել է Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր, իսկ ահա 2002թ-ի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած վերջին հայտարարագրի համաձայն, նրա տարեկան աշխատավարձը կազմում է 13,563,072.00 դրամ:

Իսկ ահա Դավիթ Ավետիսյանի որդին՝ Վահրամ Ավետիսյանը, ով  աշխատել է ուժային կառույցներում, ինչպես նաև բանկում, այժմ հանդիսանում է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչը:

Հավանական մյուս թեկանծուն՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանն է, ով 1995-1998թթ. եղել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ, այնուհետև աշխատել է  Տավուշի մարզի Իջևանի տարածքի դատարանում՝ որպես դատավոր։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած վերջին հայտարարագրի համաձայն, Լևոն Գրիգորյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9,827,536.00 դրամ, վարձակալության դիմաց ստացած վճարը՝ 10,200,000.00: Նրա տարեկան եկամուտը կազմել է 20,027,536.00 դրամ:

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին