Կարևոր իրադարձություններ

Դու ինձ համար լավագույնն էիր

12 Նոյեմբեր, 2015 17:23
Դու ինձ համար լավագույնն էիր

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է «արքայական ակումբի» նախկին ավագ Ռաուլին։ Վերջինս Մադրիդից հեռանալուց հետո հանդես է եկել Գելզենկիրխենի «Շալկեում», քաթարյան «Ալ Սադում», իսկ այժմ պաշտպանում է «Նյու Յորք Կոսմոսի» գույնները։ Վերջերս Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է նոյեմբերին կարիերան ավարտելու որոշման մասին։

 
«Ռաուլ, ցանկանում եմ շնորհավորել քեզ նման կարիերայի առիթով։ Ինձ համար դու օրինակ ես եղել ե՛ւ որպես ֆուտբոլիստ, ե՛ւ որպես մարդ։ Կցանկանայի քեզ հետ խաղալ ավելի երկար, քանի որ ինձ համար դու լավագույնն էիր։ Շնորհակալ եմ քեզանից եւ մաղթում եմ լավագույնը»,- «Ոսկե գնդակի» եռակի դափնեկրի խոսքը մեջբերում է «AS»-ը։

Լրահոս

Դիտել ավելին