Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Sputnik Армения Միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված «Ռուս-հայկական հարաբերությունները.եվրասիական ինտեգրումը և տեղեկատվական գործոնը» թեմային նվիրված Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ հայտարարել է, որ մոտ ժամանակներս կստեղծվի Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական կենտրոն:
«ԵՏՄ-ն կարևոր և ճիշտ ժամանակին ստեղծված կազմակերպություն է, որը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Այդ կազմակերպությունը կարող է օգտագործել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելոռուսի և Ղրղստանի հնրավորությունները և շուկան: Այսօր շատերն են քննադատում ԵՏՄ-ն, կարևոր գործոնը դա տեղեկատվության, տեղեկատվական կենտրոնի բացակայություն է»,-հայտարարել է Աբրահամյանը:
Ըստ նրա, չկա միության կողմից տրամադրված հնարավորությունների հստակ մեխանիզմներ, և այդ պատճառով Ռուսաստանում հայերի միությունը և Համահայկական կոնգերսը մտադիր են կազմակերպել երկու շատ կարևոր միջոցառումներ:
«2016 թվականի հուլիսի 22-26-ին Երևանում կկայանա միջազգային տնտեսական համաժողով, որին մասնակցելու են ավելի քան 37 երկրների ներկայացուցիչներ: Երկրորդ կարևոր միջոցառումը դա «Եվրասիական երկխոսություն» Եվրասիական տեղեկատվական կենտրոնի բացումն է, որը կփոխանցի անհրաժեշտ տեղեկությունները բոլոր գիտական ձեռքբերումմների, կրթության, նոր տեխնոոգիաների, տնտեսական, գործնական հնրավորությունների մասին ԵՏՄ տարածքում»,-ասել է Աբրահամյանը: