ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում «ԻՊ»-ի և ահաբեկչական այլ խմբեր թունավոր նյութեր ունեն, այդ թվում՝ մանանեխի գազ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
««ԻՊ»-ը և այլահաբեկչական խմբավորումները Սիրայում և Իրաքում սկսել են քիմիական զենք օգտագործել: Եթե մի ժամանակ քլորն ու այլ նյութեր միայն կենցաղում էին օգտագործվում, ապա այժմ քիմիական նյութերը ռազմական նշանակություն ունեն»,-ասել է Զախարովան:
«ԻՊ»-ն ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում ՝ Ռուսաստանում: