Կարևոր իրադարձություններ

Վերջին տարվա ընթացքում ԵՄ-ի երկրներից ռեկորդային թվով միգրանտներ են ժամանել Մեծ Բրիտանիա

12 Նոյեմբեր, 2015 22:54
Վերջին տարվա ընթացքում ԵՄ-ի երկրներից ռեկորդային թվով միգրանտներ են ժամանել Մեծ Բրիտանիա

Ներկայում Մեծ Բրիտանիայում աշխատում Է Եվրամիության 2,1 մլն քաղաքացի, ինչը ռեկորդային ցուցանիշ Է ԵՄ-ին երկրի անդամակության պահից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին հաղորդել Է The Times թերթը՝ վկայակոչելով պաշտոնական վիճակագրական տվյալներ:

Անցած տարվա ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ են երկիր ժամանել աշխատանք գտնելու նպատակով, ստեղծվել Է 448 հազար նոր աշխատատեղ, որոնց երեք քառորդը զբաղեցրել են ԵՄ-ի երկրներից ժամանած միգրանտները, նշում Է հրատարակությունը:

«Ռեկորդային թվով աշխատող լեհեր եւ եվրոպական այլ երկրների ժողովուրդների ներկայացուցիչներ են գրանցվել այս տարվա հուլիս-սեպտեմբերին: Այս տարի առավելագույն ցուցանիշի Է հասել նաեւ ռումինացի եւ բուլղարացի միգրանտների թիվը: Անցյալ տարվա համեմատությամբ Մեծ Բրիտանիա աշխատելու են ժամանել ԵՄ-ի երկրների ավելի քան 300 հազար քաղաքացիներ. սա ամենանշանակալի աճն Է 1997 թվականից ի վեր»,- նշում Է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Վիճակագրության տվյալների համաձայն՝ այժմ 64,6 մլն բնակիչ ունեցող Միացյալ Թագավորությունում ապրում եւ աշխատում են Լեհաստանի 975 հազար քաղաքացիներ, Բուլղարիայից եւ Ռումինիայից 201 հազար եկվորներ, ինչպես նաեւ այլ երկրների 838 հազար քաղաքացիներ, որոնց թվում են Իտալիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները եւ Գերմանիան: Դրա հետ մեկտեղ տարվա ընթացքում միայն շուրջ 2 հազար մարդ Է այստեղ աշխատելու եկել այն երկրներից, որոնք չեն մտնում ԵՄ-ի կազմի մեջ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը պնդել Է «ԵՄ-ի երկրներից միգրացիայի վերահսկողության ավելի խիստ միջոցներ» կիրառելու անհրաժեշտությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լրահոս

Դիտել ավելին