Կարևոր իրադարձություններ

Բեյրութի հարավային ծայրամասում զոհերի թիվը հասել է 18 մարդու, 80-ը վիրավորվել է

12 Նոյեմբեր, 2015 23:12
Բեյրութի հարավային ծայրամասում զոհերի թիվը հասել է 18 մարդու, 80-ը վիրավորվել է

Երկու պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի հարավային ծայրամասի շիաներով բնակեցված Բուրջ էլ Բարաջնա շրջանում: Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, ահաբեկչությունը կատարել են մոտոցիկլետներով մահապարտներ: Նախնական տեղեկատվության համաձայն՝ նրանցից մեկը պայթել է շիաների մզկիթի կողքին, իսկ մյուսը` Էլ Մանսուր առևտրի կենտրոնից 150 մետր հեռավորության վրա:

Al Mayadeen-ի տեղեկատվության համաձայն՝ զոհերի թիվը հասել է 18 մարդու, իսկ շուրջ 80 մարդ վիրավորվել է: Անվտանգության ուժերը փորձում են արգելափակել թաղամասերը, որտեղ տեղի են ունեցել ահաբեկչական գործողությունները: Իրավապահները որոշ տեղերում օդ են կրակել, որպեսզի ամբոխը ցրվի, և շտապօգնության մեքենաները ազատ անցնեն:

Փորձագետները ահաբեկչության պատասխանատվությունը դնում են ԴԱԻՇ սունի ծայրահեղականների խմբավորման վրա: Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասերում ապրում են շիաների «Հզբոլլահ» խմբավորման ակտիվիստներ, ովքեր Սիրիայում կռվում են կառավարական զորքերի կողմից:

Լրահոս

Դիտել ավելին