Կարևոր իրադարձություններ

Պարագաներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի կիսել ուրիշի հետ (լուսանկարներ)

12 Նոյեմբեր, 2015 23:06
Պարագաներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի կիսել ուրիշի հետ (լուսանկարներ)

Tert.am-ը գրում է.

Մենք բոլորս այսպես թե այնպես կիսում ենք անձնական հիգիենայի պարագաներն ընկերների, ընտանիքի անդամների կամ զուգընկերների հետ. դա անխուսափելի է։ Սակայն որոշ դեպքերում նման շռայլությունը մեր առողջությանը լուրջ վնաս կարող է հասցնել։

Ահա այն իրերի ցանկը, որոնք չի կարելի կիսել անգամ ամենամտերիմների հետ։

 

 Օճառ1. Мыло гигиена, инфекции, советы


Դուք կարծում եք՝ օճառն ինքնամաքրվո՞ւմ է: Ցավոք ոչ: Յուրաքանչյուր օգտագործումից հետո օճառի կտորը ծածկվում է միկրոօրգանիզմներով՝ սկսած անվնաս մանրէներից մինչև լուրջ վիրուսներ:

 

Սրբիչгигиена, инфекции, советы

 

Սրբիչից տհաճ հո՞տ է գալիս: Դա իրականում բակտերիաների ու սնկերի հոտն է: Սրբիչն օգնում է մանրէների տարածմանը՝ հատկապես եթե այն կախված է խոնավ վայրում։

 

Լոգանքի սպունգ

3. Мочалка гигиена, инфекции, советы

Լոգանքի սպունգը երբեք չի հասցնում լավ չորանալ։ Սնկերն ու վիրուսները դրա ծալքերում իրենց զգում են ինչպես տանն ու հանգիստ աճում ու բազմանում։

 

Մկրատ 5. Книпсеры для ногтей гигиена, инфекции, советы


Անգամ, եթե թվում է, որ երկուսն էլ առողջ եղունգներ ունեն, մկրատ կիսելը վատ գաղափար է: 

 

Նրբունելի

 

6. Пинцет гигиена, инфекции, советы

 

Եթե դուք ընկերուհուց խնդրում եք նրբունելին՝ մի քանի ավելորդ մազեր հեռացնելու համար, դա սարսափելի չէ (եթե, իհարկե, այն ակնհայտորեն կեղտոտ չէ)։


Սակայն եթե դուք օտարի նրբունելին օգտագործելիս անզգուշաբար վնասեք ձեզ և արյուն հոսի, ապա այդ անմեղ գործիքը կարող է դառնալ արյան միջոցով տարածվող լուրջ հիվանդության աղբյուր։

 

Այն ամենը, ինչ պահվում է տարայում. ցանկացած կրեմ, վազելին7. Все, что хранится в баночках – любые крема, вазелин и т.д. гигиена, инфекции, советы
 

Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը դրա մեջ մտցնում է իր մատը, նոր բակտերիաները տարածվում են ողջ տարայում և այդկերպ հայտնվում հաջորդ օգտագործողի մարմնի կամ դեմքի վրա։

 

Հակաքրտինքային միջոցներ10. Дезодоранты и антиперспиранты гигиена, инфекции, советы


Իհարկե, դա ինքնին տհաճ է։ Սակայն ավելի վատ է այն, որ հակաքրտինքային միջոցների վարակված գլխիկները կարող են լուրջ ինֆեկցիա առաջացնել, եթե հայտնվեն սափրելուց հետո մնացած աննկատ վերքերի վրա։

 


Ատամի մածուկ

 

гигиена, инфекции, советы

 

Իհարկե, դա այնքան սարսափելի չէ, որքան նույն խոզանակն օգտագործելը, սակայն մածուկը կիսելը ևս կարող է վտանգավոր լինել: Իհարկե, այն դեպքում, երբ դուք  այն կպցնում եք խոզանակին: Բակտերիաները հավաքվում են մածուկի տուփի վրա, ապա հայտնվում մյուս օգտագործողի խոզանակին։

 

Ականջօղեր

гигиена, инфекции, советы
 

Երբ դուք ընկերուհուց ականջօղեր եք խնդրում, համոզվեք, որ դրանք մաքուր են, իսկ ավելի լավ է ամեն դեպքում մաքրեք սպիրտով: Քիչ չեն դեպքերը, երբ այդկերպ վարակիչ հիվանդություն է փոխանցվում։

Լրահոս

Դիտել ավելին