Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի վեցի երեկոյան պարզ կլինի` ով ինչ է ասել. Էդուարդ Շարմազանով

12 Նոյեմբեր, 2015 23:00
Դեկտեմբերի վեցի երեկոյան պարզ կլինի` ով ինչ է ասել. Էդուարդ Շարմազանով

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում անդրադարձ է կատարվել նաև սահմանադրական փոփոխությունների շտաբի աշխատանքներին: Լրագրողների մեկի հարցին, թե Սեյրան Օհանյանի մասնակցությունը քարոզարշավին, չի՞ նշանակում, որ դա ազդեցություն է ունենալու նաև բանակի վրա, Շարմազանովը պատասխանեց. «Իհարկե այդպես չեմ կարծում, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի իրավունք սահմանված կարգով մասնակցել գործընթացին, օրենքի խախտում պարոն նախարարի հայտարարության մեջ չեմ տեսնում: Սա կուսակցական քարոզաշարավ չէ, այն շատ ավելի լայն գործըթնաց է, և ոչ թե իշխանություն-ընդդիմություն պայքար», – ընդգծեց Շարմազանովը: Նրա խոսքով, Սաահմանադրական փոփոխությունների արդյունքների մասին կարելի է խոսել միայն հանրաքվեից հետո: «Դեկտեմբերի վեցի երեկոյան պարզ կլինի` ով ինչ է ասել»,- ասաց նա: 

Լրահոս

Դիտել ավելին