Հնդկաստանում երկվորյակ եղբայրները ամուսնացել են երկվորյակ քույրերի հետ, իսկ պսակադրությունը կատարել են երկվորյակ քահանաները: Ամուսնական զույգերին ուղեկցել են երկվորյակ երեխաները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երկվորյակ եղբայրները ՏՏ ոլորտում են աշխատում: Նրանք հայտարարություն են տարածել այն մասին, որ ցանկանում են երկվորյակ քույրերի հետ ամուսնանալ: Այսպես, նրանք ծանոթացել են իրենց ապագա կանանց հետ, ովքեր ևս ցանկացել են երկվորյակ եղբայրների հետ ամուսնանալ:
Զույգերն իրենց հարսանիքի համար երկվորյակ քահանաներ են գտել: